Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը կհանդիպի Լավրովի հետ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը կհանդիպի Լավրովի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի պատվիրակությունն, Ահմադ ալ Ջարբայի գլխավորությամբ, փետրվարի 3-ին կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, փետրվարի 4-ին նախատեսված է պատվիրակության հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ հանդիպումը պլանավորվել է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման շրջանակներում:

Կոալիցիայի անդամ Լուայ Սաֆին նշել է, որ Ահմադ Ջարբան Լավրովի հետ հանդիպման ժամանակ կքննարկի հակամարտության քաղաքական լուծման հարցը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հունվարի 22-ին մեկնարկած` Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողովը, որին մասնակցում էին Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները, մեծ արդյունքներ չտվեց: Ակնկալվում է, որ միջսիրիական բանակցությունների 2-րդ փուլը, որը կմեկնարկի փետրվարի 10-ին, կլինի կառուցողական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում