Օլիմպիադայի ժամանակ Սոչիում տաք եղանակ Է սպասվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական ծառայությունը՝ «Ռոսհիդրոմետցենտր»-ը բարենպաստ կանխագուշակում Է արել Սոչիում փետրվարի 7-23-ը կայանալիք օլիմպիական խաղերի օրերի համար:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Ռուսաստանի հիդրոօդերեւույթաբանական ծառայության փոխտնօրեն Վալերի Լուկյանովը նշել է, որ Սոչիի ծովափնյա շրջաններում այդ օրերին գիշերը սպասվում Է 0-ին մոտ ջերմաստիջան, իսկ ցերեկը 7-12 աստիճան տաքություն:
Լեռնային շրջաններում գիշերը սպասվում Է 1-6 աստիճան ցուրտ:
Կարդացեք հոդվածը` Русский