Միջազգային

Սիրիական բանակը Հալեպում տասնյակ զինյալներ է ոչնչացրել

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Հալեպում տասնյակ զինյալներ է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում ռումբի պայթյունից 9 քաղաքացի է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռումբն ընկել է Բանի Ումմիա մզկիթի մերձակայքում: Վիրավորների թվում երկու երեխաներ կան: Բացի մարդկային վնասներից, շրջակայքը նույնպես նյութական վնասներ է կրել:

Սիրիական բանակը փետրվարի 1-ին Հալեպի Մուշհադ թաղամասում ոչնչացրել է զինյալներին պատկանող, այսպես կոչված, դատարանը: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բացի այդ, սիրիական բանակը Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում զինյալների թաքստոցներ է ոչնչացրել: Դրա հետ մեկտեղ, ոչնչացվել են նրանց զենքերը և զինամեթրքը:

Բախումներ են ընթացել նաև Հալեպի Շաար, Ալ Անսարի, Մրջե, Բուսթան ալ Կասր, Բանի Զեյդ, Կադի Ասքար, Ջազմաթի թաղամասերում, որտեղ ևս զինված խմբավորմները լուրջ կորսուտներ են կրել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիական բանակի ռմբակոծության հետևանքով Հալեպում հունվարի 31-ին ավելի քան 40 մարդ է զոհվել: Աղբյուրի տեղեկացմամբ` Մանբաջ շրջանում զինված խմբավորումները հսկողություն են հաստատել 15 գյուղերի վրա: Նշված գյուղերը նախկինում գտնվել էին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորման հսկողության տակ:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում