Վաղարշապատում «Մերսեդես-Բենց»-ը վրաերթի է ենթարկել 83-ամյա հեծանվորդի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունվարի 30-ին` ժամը 12.00-ի սահմաններում, Վաղարշապատի Վազգեն Առաջինի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա հեծանվորդի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, տուժածին քաղաքացիները տեղափոխել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: