Տնտեսություն

Հայաստանի պետական պարտքը տարեվերջին գերազանցել է 4,5 մլրդ դոլարը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական պարտքը տարեվերջին գերազանցել է 4,5 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2013 թվականն ամփոփել է 4 մլրդ 588 մլն 455 հազար դոլար (1 տրիլիոն 861միլիարդ 261 միլիոն դրամ) պետական պարտքով։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 216 մլն 397 հազար դոլարով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պետական պարտքի կառուցվածքում զգալի մասը շարունակում է կազմել արտաքին պարտքը։ 2013 թվականի հունվար-դեկտեմբերին այն կազմել է 3 մլրդ 903 մլն 751 հազար դոլար (1 տրիլիոն 583միլիարդ 517 միլիոն դրամ)՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 164 մլն 661 հազար դոլարով։ Արտաքին պարտքի հիմնական մասը՝ 3 մլրդ 395 մլն 482 հազար դոլարը (1 տրիլիոն 377միլիարդ 343 լիլիոն դրամ), կազմել է ՀՀ կառավարության պարտքը, իսկ 508 մլն 269 հազար դոլարը (206միլիարդ 174 միլիոն դրամ)՝ Կենտրոնական բանկինը։

Նույն ժամանակահատվածում ՀՀ ներքին պարտքը կազմել է 684 մլն 704 հազար դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 51 մլն 736 հազար դոլարով։ Ներքին պարտքի կառուցվածքում ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի բաժինը կազմել է 674 մլն 258 հազար դոլար։ Առևտրային վարկերի բաժինը՝ 8 մլն դոլար, իսկ ներքին երաշխիքները` 2 մլն 446 հազար դոլար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում