Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը կմերկնարկի փետրվարի 10-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 10-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հունվարի 31-ին մամուլի ասուլիսին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-իև ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմին: Նա նշել է, որ Սիրիայի ընդդիմությունը համաձայնել է ամսաթվի հետ, իսկ կառավարական պատվիրակությունն այն ցանկանում է քննարկել Դամասկոսի հետ:

Իբրահիմին ավելացրել է, որ բանակցությունները շատ դանդաղ են առաջ ընթանում: Նրա խոսքով` կողմերը համաձայնության են եկել մի քանի հարցերի շուրջ` Սիրիայում կրակի դադարեցման, դրանով իսկ սիրիացիների տառապանքներին վերջ դնելու: Բացի այդ, կողմերը կոչ են արել ամբողջովին կատարել ժնևյան համաձայնագրի բոլոր կետերը:

Շվեյցարիայում հունվարի 22-ին մեկնարկել էր Ժնև-2 միջազգային համաժողովը, որին հետևել էին Սիրիայի կառավարության և ընդդիմության ուղիղ բանակցությունները` ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Ախդար Իբրահինիի միջնորդությամբ: Ընդհանուր առմամբ, բանակցությունների առաջին փուլում մեծ առաջընթաց և հաջողություններ չեն գրանցվել: Ախդար Իբրահիմին հույս ունի, որ բանակցությունների երկրորդ փուլը կլինի կառուցողական:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը