ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբար են հասցվել մարդասիրական օգնության նոր փաթեթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնությունը տրամադրվել է Սիրիայի կառավարության հետ համագործակցության արդյունքում:
ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանանաց Ախդար Իբրահիմին նշել է, որ հունվարի 30-ին մարդասիրական օգնությանմոտ 600կապոց է հասել Յարմուք, որոնցից յուրաքանչյուրը կշռել է 61 կգ: Նրա խոսքով՝ օգնությունը մեկ ամսվա ընթացքում կբավականացնի մոտ 500 ընտանիքների:
Ավելի վաղ մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների շարասյունը հայտնվել է զինյալների կրակահերթի տակ:
Յարմուք ճամբարի բնակչությունը կազմում է 150 հազար, սակայն սիրիական հակամարտության ընթացքում այնտեղ բնակություն են հաստատել այլ շրջանների փախստականներ: