Միջազգային

Սիրիական բանակը Հալեպում և Հոմսում թեժ մարտեր է վարում ընդդիմադիր խմբավորումների դեմ

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Հալեպում և Հոմսում թեժ մարտեր է վարում ընդդիմադիր խմբավորումների դեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հունվարի 30-ին ոչնչացրել է Հոմսի հարավում գտնվող Կուսեյր գյուղի Թալալ Աբուդիա, Բարղալան Ղարբիա և Շարկիա շրջանների զինյալների վերջին թաքստոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, չեզոքացվել են տասնյակ պայթուցիկ սարքավորումներ:

Սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Դեր Զորում և մերձակա գյուղերում: Սպանվածների թվում եղել են սաուդացի և թունիսցի զինյալներ: Բացի այդ, ոչնչացվել է մի անցում, որտեղով զինյալները զենք էին տեղափոխում:Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում են Կադամ թաղամասը: Բախումներ են ընթանում Սիրիայի ազատ բանակի և կառավարական ուժերի միջև: Բացի այդ, թեժ մարտեր են ընթանում Հոմսի շրջանի Զարա գյուղում:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` այսօր Սիրաիայում բախումների հետևանքով 26 մարդ է զոհվել: Բացի այդ, կայքի տեղեկացմամբ, կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով Հալեպում ավելի քան 60 մարդ է զոհվել: Միայն 15 մարդ զոհվել է Հալեպի Մաադի թաղամասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում