Իրավունք

Ապարան-Վարդենիս ճանապարհին «ԳԱԶ-3110»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

1 րոպեի ընթերցում

Ապարան-Վարդենիս ճանապարհին «ԳԱԶ-3110»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Վարդենիս հատվածում (8-րդ կմ) հունվարի 30-ին` ժամը 11.43-ին, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 67 UL 086 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Կ.):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում