Իրավունք

ՃՏՊ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին. կա մեկ զոհ, 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին. կա մեկ զոհ, 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին հունվարի 30-ին` ժամը 07.15-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 28 SS 269 և «ԲՄՎ» մակնիշի 31 UL 670 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «1-03» ծառայության աշխատակիցները «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Մ.-ին և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1986թ. ծնված Ա. Ս.-ին, ուղևորներ` 1987թ. ծնվածԱ., 1964թ. ծնվածՌ.Դ.-ին, 1994թ. ծնվածՎ. Ա.-ինտեղափոխել են Տաշիրի ԲԿ, որտեղ Ա.Ս. մահացել է. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում