Սերգեյ Մովսիսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Ջիբրալթարի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Շախմատի Հայաստանի ազգային թիմի անդամ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանը երկրորդ տուրում սպիտակներով առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Լեյլա Ջավախաշվիլիի նկատմամբ: Բրազիլիան ներկայացնող հայազգի Արմեն Բրուտյանը կիսեց միավորը Էդուարդո Անգելի հետ, իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը պարտության մատնեց Ռոտիմի Դասալույին: Սերգեյ Մովսիսյանը մի շարք առաջատարներ ունեն երկու միավոր:

Ջիբլարթարի միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 28-ին: Մրցաշարն անցկացվում է 2003 թվականից:

Հայերեն English