Միջազգային

Սիրիայի կառավարությունը ժնևայան համաժողովին մասնակցել է հանուն սիրիացիների ազատության և ժողովրդավարության

2 րոպեի ընթերցում

Սիրիայի կառավարությունը ժնևայան համաժողովին մասնակցել է հանուն սիրիացիների ազատության և ժողովրդավարության

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում հունվարի 29-ին տեղի ունեցած միջսիրիական բանակցությունների ժամանակ Սիրիայի կառավարական պատվիրակությունը նշել է, որ Սիրիան որոշ վերապահումներով համաձայնել է «Ժնև-1»-ի կետերի հետ և ներկայացել է միջազգային համաժողովին հանուն ժողովրդի ազատության և ժղովրդավարության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պատվիրակությունը պարզաբանել է, որ հենց սկզբից ամբողջովին պատրաստ է քննարկել համաժողովի ընդունած բոլոր կետերը սկսած առաջինից:

Պատվիրակության անդամները ընդդիմադիր կոալիցիային մատնանշել են, որ նա, հավանաբար, չի կարդացել փաստաթղթի բոլոր կետերը, բացառությամբ 8-րդ կետի: Նրանք ևս մեկ անգամ նշել են, որ սիրիացիները միակն են, որ կարող են որոշել երկրի ապագան: «Անհրաժեշտ է, որ ներկա գտնվեն Սիրիայի ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, որպեսզի կարողանան մասնակցել Սիրիայի նոր ապագային կառուցմանը»,- նշել են Սիրիայի կառավարական պատվիրակության անդամները:

Ժնևում արդեն ավարտվել են Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև բանակցությունները` ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Լախդար Իբրահիմիի միջնորդությամբ: Նախորդ օրը միջսիրիական բանակցություններն ընդհատվել էին այն բանից հետո, երբ սիրիական պատվիրակությունը դատապարտել էր ԱՄՆ-ի որոշումն ահաբեկչական խմբավորումներին զինելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում