Հայ դատը ԱՄՆ-ից պահանջում է կասեցնել 2015-ին Ադրբեջանին ռազմական օգնության հատկացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի դիպուկահարի կողմից հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանության հետ կապված` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ակտիվացրել է Բաքվին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումըկասեցնելու ջանքերը:«Ադրբեջանի կողմից մի քանի ժամ առաջ, ԼՂ սահմանին մեկ այլ հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանությունն ընդգծում է այն հրատապ անհրաժեշտությունը, որ մեր Կոնգրեսը պետք է կասեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել հարձակումները, ամբողջովին չի հրաժարվել բռնությունից և ստանձնել տարածաշրջանային հակամարտության խաղաղ կարգավորումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ամերիկահայերին կոչ է արվել նույն պահանջով խնդիր-դիմումագրեր հղել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի իրենց կոնգրեսականներին, ովքեր պատասխանատու են 2015 ֆինանսական տարվա նախագծի կազմման համար` հորդորելով չեղարկել Ադրբեջանին հատկացվելիք ամերիկյան ռազմական օգնությունը:

ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հունվարի 28-ին հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացելզինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին