Միջազգային

Սիրիական քիմիական զենքի երկրորդ մասը դուրս է հանվել երկրից

1 րոպեի ընթերցում

Սիրիական քիմիական զենքի երկրորդ մասը դուրս է հանվել երկրից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից հաջողությամբ դուրս է հանվել առավել թունավոր զենքերի երկրորդ մասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բեռնատարները Լաթաքիա են հասցրել բեռը, որից հետո այն տեղափոխվել է դանիական և նորվեգական նավեր: Այս մասին հունվարի 27-ին հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆարհան Հակը: Նրա խոսքով `բեռնափոխադրումը կկատարվի այնքան ժամանակ, մինչև բոլոր թունավոր նյութերն ամբողջությամբ ուրս բերվեն Սիրիայից:

Սիրիական քիմիական զենքի մի մասը երկրից դուրս էր բերվել նախորդ ամսվա ընթացքում: Նախատեսվում է մինչև 2014թ.-ի հունիսի 30-ը ամբողջովին ոչնչացնել քիմիական զենքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում