Միջազգային

Սիրիական բանակը ալ Կաբուն շրջանում համաձայնության է եկել զինված ընդդիմադիր խմբավորումների հետ

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը ալ Կաբուն շրջանում համաձայնության է եկել զինված ընդդիմադիր խմբավորումների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հունվարի 27-ին համաձայնության է եկել ալ Կաբուն շրջանում գտնվող զինված ընդդիմադիր խմբավորումների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, վերջիններս դադարեցրել են կրակը և սկսել հեռանալ այնտեղից: Համաձայնությունը կնքվել է ազգային կոմիտեների նախաձեռնությամբ: Ավելի վաղ նմանատիպ համաձայնության շնորհիվ դադարեցվել էին Բըրզի գյուղի բախումները, որից հետո բնակիչներն վերադարձել են իրենց բնակարանները:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին հրասանդներ են ընկել Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում, որոնց հետևանքով 7 մարդ է վիրավորվել: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ հրասանդներից մեկն ընկել է Ադիբ Ասհակ թաղամասի բնակելի տան պատշգամբներից մեկի վրա, որի հետևանքով 7 քաղաքացիներ են վիրավորվել: Բացի այդ, բնակարանը նյութական մեծ վնասներ է կրել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Յարմուք ճամբարում 6 մարդ է մահացել դեղորայքի և ուտելիքի բացակայության պատճառով: Նրանց թվում եղել են 2 կանայք և մեկ երեխա: Կայքի տեղեկացմամբ` մոտ 200 օր է՝ ճամբարը պաշարված է, այնտեղ օգոստոսից ի վեր մարդասիրական օգնություն չի տրամադրվել:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում