Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանցի ևս մեկ սպայի հնարավոր մահը դիտարկում է վերջին իրողությունների համատեքստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել ևս մեկ սպայի մահվան մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, լեյտենենտ Սաբուխի Ռուստամ Ազիզովն իբր մահացել է հայ դիպուկահարի արձակած կրակից:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Չգիտեմ`որքանով է դա համապատասխանում իրականությանը կամ ապատեղեկատվություն, բայց եթե նման բան տեղի ունեցած էլ լինի, ես դա դիտարկում եմ հունվարի 19-20-ին տեղի ունեցած իրողությունների համատեքստում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զորքերը դիվերսիայի փորձ են կատարել ԼՂՀ ՊՆ եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան (Ջրաբերդ) եւ հարավ-արեւելյան (Կորգան) ուղղություններով: Հայ մարտիկները կանխել են դիվերսիայի փորձը` հակառակորդին հետ շպրտելով ելման դիրքեր: Փախուստի ժամանակ ադրբեջանցի դիվերսանտները միջադեպի վայրում թողել են քարտեզներ, զենք, տեխնիկա եւ պաշտպանության միջոցներ: Հայկական կողմը թույլ է տվել, որպեսզի նրանք իրենց հետ տանեն զոհվածներին եւ վիրավորներին: Փոխհրաձագության ընթացքում, մարտական խնդիրը կատարելու ժամանակ, զոհվել է ԼՂՀ ՊՆ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Հայերեն Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո