Միջազգային

Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը այսօր կշարունակեն բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը այսօր կշարունակեն բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները կշարունակվեն այսօր՝ հունվարի 27-ին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմին՝ ավելացնելով, որ հանդիպումը պատվիրակությունների միջև կկայանա նույն սրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր, որ հունվարի 27-ին խոսք կբարձրացնի անցումային կառավարություն ստեղծելու և այն մասին, որ նախագահ Բաշար ալ Ասադը տեղ չունի այնտեղ: Մինչդեռ Սիրիայի կառավարական պատվիրակությունը նման թեմա քննարկելու մտրադրություն չունի, նրանք կողմ են ընտրություններ անցկացնելուն:

Լախդար Իբրահիմին հունվարի 26-ին տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ նշել է, որ քննարկվել է Հոմս քաղաքի իրավիճակը, մարդասիրական օգնություններ հասցնելու ուղիներրը, ինչպես նաև քննարկվել է ձերբակալվածների և առևանգվածների հարցը: Նա հույս է հայտնել, որ հունվարի 27-ին բախումնային շրջանների բնակիչները, մասնավորապես, կանայք և երեխաները, կարող են հեռանալ այնտեղից:

Անդրադառնալով առևանգվածների և ձերբակալվածների հարցերին՝ Սիրիայի կառավարությունը պահանջել է ձերբակալվածների ցանկը, իսկ ընդդիմությունն այժմ աշխատում է այդ ուղղությամբ: Իբրահիմին նշել է, որ դեռ վաղ է խոսել ճգնաժամի կարգավորման ժամանակացույցի մասին՝ հաստատելով, որ այն երկար ժամանակ կպահանջի:

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 22-ին մեկնարկել էր Սիրիայի վերաբերյալ «Ժնև-2» միջազգային համաժողովը, որին մասնակցել են աշխարհի մոտ 40 երկրների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր հասնել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում