Միջազգային

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանանի սիրիացի փախստականներին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանանի սիրիացի փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը հունվարի 23-ին Բեյրութ է հասցրել սիրիացի փախստականների համար նախատեսված մարդասիրական օգնության փաթեթներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Բեյրութում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռը տեղափոխել է 33 տոննա բեռ, որի մեջ ընդգրկված են վրաններ, դիզելային գեներատորներ և ջեռուցիչներ: Ռուսաստանը հունվարի 21-ին կրկին մարդասիրական օգնություն էր ուղարկել Լիբանանի սիրիացի փախստականներին:

Ռուսաստանը պարբերաբար մարդասիրական օգություն է ուղարկում թե Սիրիայում գտնվող կարիքավորներին, թե հարևան երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում