Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 14 ՃՏՊ
1 րոպեի ընթերցում
![Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 14 ՃՏՊ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/01/747359.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 2 օրերի ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 14 պատահարների հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 22 դեպքից` 10-ը, խարդախության` 9, կողոպուտի` 2, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 2, սպանության փորձի և կողոպուտի 1-ական դեպք: