ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մասնակիցները, որն ընթանում Է շվեյցարական Մոնտրյոյում, պետք Է հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն այդ երկրում հրադադար հաստատելու եւ բռնություններին վերջ դնելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կոչով հունվարի 22-ին հանդես Է եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
«Աղոթում եմ Աստծուն, որ լավագույն լուծումը գտնվի Սիրիայի ժողովրդի համար: Ուժ մի խնայեք արյունահեղությունն ու բռնությունները դադարեցնելու համար: Վերջ դրեք հակամարտությանը, որն այնքան շատ տառապանքներ Է բերել»,-ասել Է քահանայապետը:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Վատիկանը, որը ՄԱԿ-ից հրավեր Է ստացել «Ժնեւ-2»-ին մասնակցելու համար, միջազգային խորհրդաժողովում ներկայացված Է իր պատվիրակությամբ, որի մեջ մտնում են ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքին եւ Ժնեւում միջազգային մյուս կազմակերպություններին առընթեր Սբ Աթոռի մշտական դիտորդ արքեպիսկոպոս Սիլվանո Տոմազին եւ Ալբերտո Օրտեգան պապական պետության պետքարտուղարությունից (կառավարությունից):