Հասրաթյան փողոցում բախվել են «Մերսեդես-Բենց» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 29/6 շենքի մոտ հունվարի 21-ին` ժամը 18.20-ին, իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պատահարի հետևանքով «Դեու»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: