Միջազգային

Սիրիայի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա

1 րոպեի ընթերցում

Սիրիայի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևյան միջազգային համաժողովում Սիրիան ներկայացնող պատվիրակությունը հունվարի 21-ի առավոտյան հատուկ թռիչքով ուղևորվել է Շվեյցարիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ինքնաթիռը վառելիքի լիցաքվորման համար վայրէջք է կատարել Աթենքում, որից հետո տեղեկություններ են ստացվել, որ Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով ինքնաթիռը չի կարող լիցքավորվել: Արաբական այլ աղբյուրներ տեղեկացրել են, որ Հունաստանի իշխանությունները ստուգում են անցկացրել սիրիական պատվիրակության ինքնաթիռում, որից հետո միայն ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

Կատարված միջադեպից հետո Հունաստանի իշխանությունները ներողություն են խնդրել պատվիրակության անդամներից և ինքնաթիռի անձնակազմից` թռիչքը 4 ժամ հետաձգելու համար:

Միջազգային համաժողովը կմեկնարկի հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտրյո քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում