Միջազգային

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումն ստանձնել է Բեյրութի պայթյունի պատասխանատվությունը

1 րոպեի ընթերցում

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումն ստանձնել է Բեյրութի պայթյունի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջաբհա ան Նուսրա» իսլամիստական խմբավորումն իր վրա է վերցրել Բեյրութի արվարձանում իրականացրած պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, պայթյունն իրականացվել է «Հըզբոլլահի» դեմ, որը միջամտում է սիրիական հակամարտությանը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում հունվարի 21-ին ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, իսկ վիրավորներինը՝ 35-ի: Մահապարտ-ահաբեկիչը պայթյունն իրականացրել է Հարա Հարիք շրջանում: Շրջակա տարածքը պատվել է սև ծխով: Լիբանանի ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները անմիջապես ժամանել են դեպքի վայր: Բացի մարդկային վնասներից, մերձակայքում գտնվող շինությունները, մեքենաները նյութական վնասներ են կրել:

Վերջին շրջանում Լիբանանում մի քանի անգամ նմանատիպ պայթյուններ են տեղի ունեցել: Վերջին ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2013թ.-ի դեկտեմբերի 27-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում