ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում անցած մեկ օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարների հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 6 դեպքից` 4-ը, գողության 23 դեպքից` 22-ը, մաքսանենգության 1 և յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: