Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ից պահանջել է չեղյալ համարել Իրանի հրավերը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ից պահանջել է չեղյալ համարել Իրանի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ից պահանջել է 6 ժամվա ընթացքում չեղյալ համարել Իրանին ուղղված հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, ավելի վաղ ընդդիմադիր կոալիցիան հայտարարել էր միջազգային համաժողովին չմասնակցելու որոշման մասին: Իրանի մասնկացությանը դեմ է արտահայտվել նաև Սաուդյան Արաբիան: Մինչդեռ Ֆրանսիան հայտարարել է Իրանի առջև նախապայման դնելու մասին, համաձայն որի՝ Իրանը պետք է մասնակցի Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելուն:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս հայտարարել է, որ համաժողովին կմասնակցի առանց նախապայմանների:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ժնևյան միջազգային համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկել է Իրանին: Ռուսաստանը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քայլը՝ նշելով, որ Իրանը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի վերաբերյալ համաժողովում հաջող արդյունքներ գրանցելու համար: Միջազգային համաժողովը կմեկնարկի հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտրյո քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում