Միջազգային

Սիրիայում ևս երկու ադրբեջանցի մոջահեդ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ևս երկու ադրբեջանցի մոջահեդ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում շարունակվող պատերազմական գործողությունների հետևանքով իշխանական ուժերի դեմ պայքարող «Ալ-Նուսրա» ճակատի կազմում զոհվել են երկու ադրբեջանցի մոջահեդներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում սպանվել են ևս չորս ադրբեջանցի մոջահեդներ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2013թ.-ի ընթացքում Սիրիայում Բաշար ալ Ասադի ուժերի դեմ կռվող 40-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ են սպանվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում