Միջազգային

«Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը չցանկացող կողմերը չեն ցանկանում հասնել սիրիական ճգնաժամի արդար լուծմանը. Լավրով

1 րոպեի ընթերցում

«Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը չցանկացող կողմերը չեն ցանկանում հասնել սիրիական ճգնաժամի արդար լուծմանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային համաժողովում Իրանի մասնակցությանը չցանկացող կողմերը պարզապես չեն ցանկանում, որ սիրիական ճգնաժամը լուծվի արդար: Այս մասին հունվարի 20-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` նորվերգացի իր գործընկեր Բերգե Բրենդեի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա ողջունել է Իրանին հրավեր ուղարկելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՊան Կի Մունի քայլը:Լավրովը նաև նշել է, որ շատ երկրներ, այդ թվում` Ավստրալիան, Հարավային Կորեան, շատ հեռու են տարածաշրջանից, սակայն նրանց ևս հրավեր է ուղարկվել:

Իր հերթին Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենց երկիրը կմասնակցի համաժողովին առանց նախապայմանների:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս հայտարարել է, որ ժնևյան միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և այն հետաձգելու մասին խոսք չի գնում: Մինչ այժմ անորոշ է սիրիական ընդդիմության պատվիրակության կազմը և Իրանի մասնակցության հարցը, որին արդեն հրավեր է ուղարկվել:

Միջազգային համաժողովը կմեկնարկի հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտյո քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում