Միջազգային

Ասադը ժնևյան համաժողովից ակնկալում է հստակ քայլեր ահաբեկչության դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

Ասադը ժնևյան համաժողովից ակնկալում է հստակ քայլեր ահաբեկչության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան «Ժնև-2» միջազգային համաժողովից ակնկալում է հստակ արդյունքներ ահաբեկչության դեմ պայքարի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գորածակալությունը, այս մասին հունվարի 20-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «Ֆրանս պրես» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ հատկապես պետք է ճնշում կգործադրվի այն երկրների վրա, որոնք աջակցում են ահաբեկչությանը, ֆինանսավորում և զինում են ահաբեկիչներին: Խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիային, Թուրքիային և Արևմտյան երկրներին: Նախագահ Ասադը նշել է, որ սիրիական հակամարտությունից երեք տարի անց կարող են ասել, որ սիրիացիները հաղթահարել են Սիրիայի անկման փուլը, իսկ երկրորդ փուլը ահաբեկչության դեմ պայքարի փուլն է, որն անցնում են սիրիացիներն այսօր և չեն կարող խոսել հաղթանակի մասին նախքան ահաբեկիչներին ոչնչացնելը: «Կարող ենք ասել, որ առաջընթաց կա ահաբեկիչների դեմ պայքարում, սակայն դա չի նշանակում, որ հաղթանակը մոտ է: Պայքարի այս ձևը բարդ է և այն երկար ժամանակ է պահանջում»,- ասել է Ասադը:

Այն հարցին, թե Բախար ալ Ասադը կառաջադրի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, նշել է, որ դա կախված է երկու հանգամանքից. անհատական ցանկությունից և անհատական որոշումից, ինչպես նաև Սիրիայի ընդհանուր հասարակական կարծիքից: Ասադը ավելացրել է, որ խոչընդոտ չի տեսնում իր թեկնածությունն առաջադրելու համար, և եթե հասարակությունը ցանկանա, առանց երկմտելու կառաջադրի իր թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում