Իրավունք

Գյումրիում «Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, մտել զբոսայգի և շրջվել

1 րոպեի ընթերցում

Գյումրիում «Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, մտել զբոսայգի և շրջվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես Բենց E-280» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1987թ. ծնված Վահրամ Դ.) հունվարի 19-ին` ժամը 03.05-ի սահմաններում, Գյումրիի կայարանամերձ հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մտել զբոսայգի և շրջվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում