Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժնևյան համաժողովի մասնակցության հրավեր է ուղարել Սիրիայի ընդդիմության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժնևյան համաժողովի մասնակցության հրավեր է ուղարել Սիրիայի ընդդիմության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը «Ժնև 2» միջազգային համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, քարտուղար Պան Կի Մունը ժնևյան համաժողովի մասնակցության հրավեր է ուղարկել մոտ 3 տասնյակ երկրների, ինչպես նաև Սիրիայի ընդդիմության ղեկավար Ահմադ Ջարբային:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան «Ժնև 2» միջազգային համաժողովում իրենց մասնակցության մասին որոշում կկայացնի հունվարի 18-ին կամ 19-ին: Այս մասին հայտարարել են կոալիցիայի գրասենյակից: Տեղեկություններ կան, որ կոալիցիայի շարքերում տարաձայնություններ կան մասնակցության վերաբերյալ: Կոաիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան համաձայն է մասնակցել համաժողովին, նրա հետ համաձայն են ևս մի շարք անդամներ, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք փոքրամասնություն են կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում