Սեբաստիայի փողոցում «Պեժո»-ն վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սեբաստիայի փողոցում հունվարի 16-ին` ժամը 19.50-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: