Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի նոր անուն է շրջանառվում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի նոր անուն է շրջանառվում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կարող է գլխավորել իտալացի Ֆրանչեսկո Գվիդոլին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին իր Twitter-ի պաշտոնական էջում գրել է ռուսական Sport-express կայքի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը: Պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկա օրերին:

Ֆրանչեսկո Գվիդոլինը մարզել է իտալական «Բոլոնիա»-ն «Ջենովա»-ն, «Մոնակո»-ն, «Պալերմո»-ն և «Ուդինեզե»-ն: Գվիդոլին 1976-77 թթ. մարզել է Իտալիայի երիտասարդական հավաքականը:

Ֆուտբոլի ազգային հավաքկանի գլխավոր մարզչի պաշտոնը 2013 թվականի հոկտեմբերին լքեց Վարդան Մինասյանը:Ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար քննարկվում էին մի շարք անուններ, ինչպես արգենտինացի Գուստավո Ալֆարոն, ուրուգվայցի Գրեգորիո Պերեսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում