Քաղաքականություն

Այս գործարքը շահեկանորեն տարբերվում է գույք-պարտքի դիմաց գործարքից. Արմեն Մովսիսյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին. tert.am

6 րոպեի ընթերցում

Այս գործարքը շահեկանորեն տարբերվում է գույք-պարտքի դիմաց գործարքից. Արմեն Մովսիսյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին. tert.am

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տվածհարցազրույցին, որում վերջինս անդրադարձել է գազի իրական գնի մասին հանրության չտեղեկացնելուն և դրա հետևանքով 300 միլիոն դոլար պարտք կուտակելուն, «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքին, համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմաններին և նշել, որ իր համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու Կառավարության տրամաբանությունը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արմեն Մովսիսյանի` tert.am-ին տված հարցազրույցը.

-Պարո՛ն Մովսիսյան, Ռոբերտ Քոչարյանը մեղադրել է գործող իշխանություններին գազի իրական գինը թաքուն պահելու և դրա հետևանքով պարտք կուտակելու մեջ: Ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքին:

-Գիտե՞ք, ես իմ կյանքում շատ բանակցությունների եմ մասնակցել. չեմ հիշում որևէ դեպք, երբ բանակցության մանրամասները նախ հրապարակավ քննարկվեն, հետո կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Համաձայնեք, անհեթեթ իրավիճակն անխուսափելի կլինի:

Հիմա կոնկրետ այս բանակցությունների մասին: Սկսած 2010թ. մենք պարբերաբար հայտարարել ենք, որ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ»-ի հետ գազի գնի, ինչպես նաև գնագոյացման սկզբունքների վերաբերյալ: Ցանկանում եմ հիշեցնել, որ ռուսական կողմի հետ ձեռք էր բերվել համաձայնություն, որ անկախ «Գազպրոմ»-«ՀայՌուսգազարդ» առևտրային հարաբերություններից, գազը շարունակվում է ՀՀ-ում իրացվել սահմանի վրա 180 ԱՄՆ դոլար հաշվարկից ելնելով՝ մինչև բանակցությունների ավարտը և վերջնական մոտեցումների փոխհամաձայնեցումը: Կար պայմանավորվածություն, որ վերջնական համաձայնության գալուց հետո՝ ելնելով դրանց արդյունքներից պետք է լուծել այդ ընթացքում առաջացող հնարավոր պարտքի խնդիրը: Բանակցությունները տևեցին շուրջ 3 տարի և այդ ընթացքում գների տարբերությամբ պայմանավորված ձևավորվեց շուրջ 300 մլն դոլար պարտք:

Սակայն, հաշվի առնելով ավելի երկարատև ժամանակաշրջանի համար գազի գնի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև գազի գնի բանաձևի կապվածությունը ՌԴ ներքին գների հետ, հայկական կողմը համաձայնվեց պարտքի մոտ կեսի վճարման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությանը, ինչը մեզ համար չափազանց ընդունելի տարբերակ էր:

Ցանկանում եմ նաև ավելացնել, որ պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը մեղմ ասած շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանա¬կահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների:

-Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել էր «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի վաճառքի փաստին, ինչպես կմեկնաբանեք նրա կարծիքը։

-Այո, «ՀայՌուսգազարդ»-ի հիմնադիրները եղել են ՀՀ կառավարությունը, «Գազպրոմ»-ը և «Իտերա» ընկերությունը համապատասխանաբար՝ 45%, 45% և 10% բաժնեմասերով: Ցանկանում եմ, սակայն, պաշտոնաթող նախագահի ուշադրությունը հրավիրել մեկ այլ փաստի վրա: 2006թ-ին, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վաճառվեց «Գազպրոմ»-ին շուրջ 250,0 մլն ԱՄՆ դոլարով: «Գազպրոմ»-ի կողմից իրականացվեց Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերակառուցման և մոդեռնիզացման աշխատանքներ՝ շուրջ 140,0 մլն դոլարով, ինչպես նաև կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը շուրջ 160,0 մլն դոլարով:

Արդյունքում ստացվեց, որ «Գազպրոմ»-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմեց շուրջ 550,0 մլն դոլար, ընդ որում Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքից ստացված 250,0 մլն դոլարն ամբողջությամբ ուղղվեց 2006թ. ապրիլ-2008թ. ապրիլ ժամանակաշրջանում ՀՀ սպառողների գազի սուբսիդավորմանը՝ ՀՀ սահմանի վրա գազի գնման 110 ԱՄՆ դոլար և 54 ԱՄՆ դոլար գների տարբերության փոխհատուցմանը: Այսինքն՝ ստացվեց, որ իրական դրամական հոսքեր Հայաստան չեկան և Հրազդանի 5-րդ էներգաբլոկն ամբողջությամբ ուղղվեց սուբսիդավորմանը, որը, ըստ էության, հանդիսանում է «գույք պարտքի դիմաց» գործարքի յուրօրինակ տարբերակ:

Միաժամանակ ցանկանում եմ պաշտոնաթող նախագահին հիշեցնել, որ դեռևս մինչև 2006թ. «Գազպրոմ»-ն արդեն իսկ գնել էր մեկ այլ ռուսական ընկերության՝ «Իտերայի» բաժնեմասը (10%) և այս ամբողջի արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասերի փոխհարաբերակցությունը դարձավ համապատասխանաբար՝ 80% «Գազպրոմ» և 20% ՀՀ: Ընկերության տնօրենների խորհրդում բացարձակ մեծամասնություն կազմեց «Գազպրոմ»-ի ներկայացվածությունը և նման իրավիճակը հնարավորություն չէր տալիս հայկական կողմին, առավել ևս մենեջերին, ազդեցություն ունենալ «Գազպրոմ»-ի կողմից ընդունվող որոշումների վրա, որը, իհարկե, տեղավորվում է բիզնես տրամաբանության շրջանակներում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում