ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը հունվարի 17-ին կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան աղբյուրները, այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Իր հերթին, Մոսկվայում Սիրիայի դեսպանությունը հաստատել է լուրը: Հայտնի է, որ Ուալիդ ալ Մուալլեմը Մոսկվայում կքննարկի միջազգային համաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ անընդունելի նախապայմանների առաջադարումը կարող է խանգարել միջազգային համաժողովի անցկացմանը:
Փարիզում, հունվարի 12-ին, «Սիրիայի ընկերների» հանդպման ժամանակ մասնակից երկրների ներկայացուցիչները Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոլաիցիային խորհուրդ են տվել մասնակցել «Ժնև 2» միջազգային համաժողովին: Կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան հայտարարել էր, որ Բաշար ալ Ասադը Սիրիայում ապագա չունի:
Միջազգային համաժողովը կմեկնարկի հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտրյո քաղաքում: