Միջազգային

ԴԱԻՇ խմբավորումը Սիրիայի հյուսիսում մահապատժի է ենթարկել մոտ հարյուր զինյալների

2 րոպեի ընթերցում

ԴԱԻՇ խմբավորումը Սիրիայի հյուսիսում մահապատժի է ենթարկել մոտ հարյուր զինյալների

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ակտիվիստները հաստատել են, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԴԱԻՇ) խմբավորումը, որը կապված է «Ալ Քաիդա»-ի հետ, նախորդ երկու օրերի ընթացքում սպանել է տասնյակ զինյալների, մասնավորապես՝ իսլամիստների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ակտիվիստների խոսքով` «Լուա Ահրար աշ Շամ» և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման մոտ 100 անդամներ գնդակահարվել են Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքում և Ռակկայում: Նրանք նաև ավելացրել են, որ զինյալներից 70-ը հիմնականում գլխից վիրավորվելուց հետո տեղափոխվել են Ռակկայի հիվանդանոց: Հետագայում նրանց մեծամասնությունը մահապատժի է ենթարկվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ 48 ժամվա ընթացքում զինված խմբավորումների միջև բախումներ են ընթացել Ռակկայի Մաշլաբ և Ռամիլա թաղամասերում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ վերջին ինն օրերի ընթացքում ԴԱԻՇ խմբավորման և ընդդիմադիր այլ խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 700 զինյալ է սպանվել: Ակտիվիտսները տեղեկացրել են, որ սպանվածներից 351-ը ականապատ մեքենաների պայթյունների զոհ է դարձել: Նրանցից 53-ը մահապատժի է ենթարկվել, իսկ 16-ը՝ մահապարտ ահաբեկչներ են եղել, ովքեր ինքնահրկիզվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում