Միջազգային

Սիրիական բանակը մի քանի տասնյակ զինյալ է ոչնչացրել Սիրիայի տարբեր շրջաններում

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը մի քանի տասնյակ զինյալ է ոչնչացրել Սիրիայի տարբեր շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կենտրոնում գտնվող Հոմս քաղաքի թաղամասերում 45 զինյալներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տարբեր զինված խմբավորումներ ավելի քան մեկ տարի փորձել էին շրջափակել քաղաքը: Իր հերթին սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ սիրիական բանակը Հոմսում և մերձակա գյուղերում, մասնավորապես Կուսուր, Կարաբիդ, Ջուրա աշ Շեյխ շրջաններում շուրջ 37 զինայլներ է սպանել: Սիրիայի ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` մեծ թվով զինյալներ են սպանվել Բաբ Հուդ քաղաքում, Զաֆրանիայի ճանապահին և Բուրջ Կայի գյուղում:

Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջոբար, Դումա, Խան աշ Շեյխ, Դարիա շրջաններում սիրիական բանակը տասնյալ զինյալներ է ոչնչացրել, նաև՝ նրանց պատկանող թաքստոցներ և մեծ քանակությամբ զենքեր: Զինյալները լուրջ կորուստներ են կրել նաև Հալեպի որոշ թաղամասերում և գյուղերում տեղի ունեցած բախումների ընթացքում: Բախումները տեղի են ունեցել, մասնավորապես,ալ Ժդիդա, Քուիրս գյուղերում, ինչպես նաև Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում:

2011թ.-ի մարտից ի վեր սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում