Միջազգային

Սիրիական Քաֆաթ գյուղում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է մոտ 4 տասնյակի

1 րոպեի ընթերցում

Սիրիական Քաֆաթ գյուղում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է մոտ 4 տասնյակի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Համայի շրջանի գյուղերից մեկում հունվարի 9-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, իսկ տուժածների թիվը հասել է մոտ 4 տասնյակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանց թվում կան կանայք և երեխաներ: Ականապատ մեքենան պայթել էր Քաֆաթ գյուղի Սալմիա շրջանում գտնվող դպրոցի մերձակայքում: Տասնյակ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Բացի մարդկային վնասից, մերձկայաքում գտնվող տանսյակ տներ և մեքենաներ են նյութական մեծ վնասներ կրել: Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ պայթյունի հետևանքով 20-ից ավելի մարդ էր վիրավորվել:

Ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ մի քանի հրասանդեր են ընկել Համա քաղաքի վրա, ինչի հետևանքով Բաաս թաղամասում մեկ երեխա է զոհվել:

2011թ.-ի մարտից ի վեր սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում