Սպորտ

Հայաստանի շախմատիստը մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատիստը մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շախմատի գերհզորների նոր սերունդ է պատրաստում: Երկրի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը հռչակվեց մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Երեւանցի Արամ Հակոբյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում ավարտված աշխարհի պատանեկան առաջնությունում Մ12 խմբում, չկրելով ոչ մի պարտություն եւ 11 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի 28 ներկայացուցիչներ մասնակցում են դեկտեմբերի 18-28-ը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող աշխարհի Մ8-Մ18 պատանեկան առաջնություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում