Սիրիայի քրիստոնյաները գտնվում են մուսուլման ծայրահեղական ապստամբների սպառնալիքի տակ. Global Post

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական գարունը շատ ցրտաշունչ ստացվեց Մերձավոր Արևելքի շատ քրիստոնյաների համար: Մինչ Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությունը տոնում է Ծննդյան տոները, տեղի առաջնորդները նշում են, որ շատ անհանգստացած են ծայրահեղ իսլամիստական ամպստամբներից եկող վտանգից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Global Post-ն ադնադարձել է Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների վիճակին:

«Դարեր շարունակ քրիստոնյաները և մուսուլմանները համերաշխ են ապրել այս տարածաշրջանում: Սակայն մի շարք երկրներում, այդ թվում` Եգիպտոսում, Թունիսում և Լիբիայում մի շարք ծայրահեղ պահպանողական իսլամիստական խմբեր բռնի հարձակումներ սկսեցին գործել փոքրամասնությունների դեմ` իրենց աջակցողներին «անհավատների» դեմ լարելու և իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու նպատակով: Ծայրահեղական ապստամբները պարբերաբար ռմբակոծում են Դամասկոսի քրիստոնեական թաղամասերը, փրկագին ստանալու համար առջանգում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների քրիստոնյաներին»,- գրում է պարպերականը:

Global Post-ը տեղեկացել է, որ քրիստոնյաներ են առևանգվել նաև Դամասկոսում` Բաշար ալ Ասադին սատարող զորքերի կողմից:

Ըստ պարբերականի` Սիրիայի 22.5 միլիոն բնակչության 10 տոկոսը կաթոլիկ և ուղղափառ քրիստոնյաներ են: Նախապատերազմյան Սիրիայի 120 հազարանոց հայ բնակչության մեկ երրորդը լքել է երկիրը:

1915 թվականից հետո հայերն նոր կյանք են սկսել, դպրոցներ, բիզնեսներ և եկեղեցիներ հիմնել այնտեղ: «95 տարի անց մենք կրկին տառապում ենք: Գնալով ավելի է դժվարանում մեզ համար կրել այս խաչը»,- հայտնել է եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը:

Լիբանանի «Կարիտաս» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տեր հայր Սիմոն Ֆադուլի համաձայն` քրիստոնյաները հարձակման են ենթարկվում նաև իրենց քաղաքական կողմնորոշման համար: Նա բացատրեց, որ Լիբանանում հաստատված սիրիացի գաղթականների մի մասը կառավարության աշխատակիցներ են եղել: Մյուսները բարեկամական կապեր ունեն սիրիական բանակի զինվորների կամ հետախոզական վարչության աշխատակիցների հետ: Ուստի, նրանք հետապնդվում են իրենց իշխանամետ կողմնորոշումների համար:

Վերջերս Դամասկոսում հենց իր համալսարանի դիմաց առևանգվել էր 20-ամյա քրիստոնյա ուսանող: Տղայի համար մեծ փրկագին էին պահանջել: «Նրանք կարծում են` քրիստոնյանները բոլորը հարուստ են»,- ասել էր տղայի հորեղբայր Հակոբը, ում և մյուս քրիստոնյա առաջնորդների հավաստմամաբ` փրկագին ստանալու համար տասնյակ քրիստոնյաներ են առևանգվել Դամասկոսում վերջին ամիսներին:

Քրիստոնյաները ճնշված են զգում երկու կողմերի` թե' ընդդիմության, թե' կառավարության անօրինություններից: Սակյան ավելի շատ վախ կա ծայահեղական ապստամբների, քան կառավարության նկատմամբ: «Փոքրամասնությունների անվտանգության ապահովման երաշխիքը արդյունավետ գործող կառավարությունն է: Նման անվտանգություն մենք ունեցել և տեսել ենք նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության տարիներին»,- նշել է եպիսկոպոս Նալբանդյանը:

Երբ 2011թ.-ին բռնկվեց սիրիական ապստամբությունը, շատ քրիստոնյաներ հրապուրվել էին ժողովրդավարության կոչերով, բայց անհանգստացած էին իսլամիստ ծայրահեղականների վերելքով: Ըստ եպիսկոպոս Նալբանդյանի` առաջին երկու ամիսները քրիստոնյաները հույս ունեին, որ կառավարությունը նշանակալի բարեփոխումներ կանի` իմաստալից բանակցություններ վարելով ընդդիմության հետ: «Բայց կառավարությունը բաց թողեց պահը` չկարողանալով կամ չօգտագործելով հնարավորությունը»,- բացատրեց նա:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում