Տիգրան Սարգսյանը եվրապարտատոմսերի թողարկումն ու ռուսական պարտքի մարումը տարվա կարևորագուն իրադարձություն է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական պարտքը ամենաթանկն էր Հայաստանի վարկային պորտֆելում, և դրա մարումը տնտեսական մեծ օգուտ է Հայաստանի համար։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ մոտակա վեց տարիների ընթացքում բյուջեի արտաքին պարտքի սպասարկման բեռն այդ գործարքի շնորհիվ նվազել է։ «Ենթադրվում էր, որ ռուսական վարկը մենք մարելու էինք 6 տարիների ընթացքում։ Սակայն եվրոպարտատոմսերի տեղաբաշխումից հետո պարտքն ամբողջովին մարվեց։ Հիմա մենք կմարենք միայն եվրոպարտատոմսերի տարեկան 6 տոկոսը՝ այդպիսով խնայելով լրացուցիչ 10 մլրդ դրամ ավելի գումար։ Սա տնտեսապես ավելի շահավետ վիճակ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ եվրոպարտատոմսերի թողարկումը 2013 թվականի կարևորագուն իրադարձությունն էր, որ իրականացրեց գործադիր մարմինը։ «Դրանց եկամտաբերությունը 6 տոկոս է, տարեկան 2 անգամ մենք պետք է տոկոսներ վճարենք, իսկ մայր գումարը կմարենք 7 տարի հետո։ Սա կարևոր է նախ տնտեսական տեսանկյունից, քանի որ դա ցույց տվեց Հայաստանի վարկունակությունը, և այն, որ միջազգային ներդրողները պատրաստ են աշխատել ՀՀ կառավարության հետ։ Նրանք ներկայացրել էին 2 մլրդ 800 մլն դոլարի հայտ, այսինքն ցանկություն կար գնելու մեր պարտատոմսերը։ Սակայն, ինչպես որոշվել էր, մենք բավարարեցինք միայն 700 միլիոն դոլարով»,- ասաց վարչապետը։ Նա հավելեց, որ եվրոպարտատոմսերի թողարկումը ուներ նաև քաղաքական ազդակ։ «Ֆինանսական հարթակի վրա մենք ամրապնդեցինք մեր տեղը կոնկրետ ներդրողների համար, որոնք այսուհետև խստագույնս հետևելու են մեր մակրոտնտեսական ցուցանիշներին և տոկոսադրույքների տատանումներին։ Հաշվի առնելով, թե տոկոսադրույքները ինչպես են տատանվում` ըստ այդմ կորոշվի տնտեսության վիճակը։ Հետևաբար, սա վերահսկողության կարևորագույն գործիք է»,- նշեց նա։

Այս տարի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկեց եվրոպարտատոմսեր, որոնց գլխավոր տեղաբաշխողներն էին Deutsche Bank-ը, LondonBranch-ը, HSBC Bank-ը և J.P.Morgan Securities-ը։ ՀՀ ֆինանսների նախարարության թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխեցին 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվեց առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն: Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկը հատեց 3 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը:

Հայերեն English Русский

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր