Միջազգային

Սիրիական բանակը Հալեպում տասնյակ զինյալների է սպանել

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Հալեպում տասնյակ զինյալների է սպանել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը դեկտեմբերի 25-ին զինյալների դեմ ուղղված ռազմական գործողությունների շրջանակում մեծ թվով զինյալների է ոչնչացրել Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումները շարունակվում են Ջդեյդե, Սալիհին, Մրջե շրջաններում: Մյուս կողմից ակտիվիստները տեղեկացրել են, որ կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով Հալեպում զոհերի թիվը հասել է 364-ի:

Բանակը Հոմսի շրջանում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորման թաքստոցներ և զենքեր են ոչնչացրել: Բաբ Հուդ թաղամասում տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բախումները զինյալների դեմ շարունակվում են Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա քաղաքում: Վերջերս այնտեղ զինյալները նավթային պահեստներ էին պայթեցրել: Տեղեկություններ կան, որ քաղաքի մի քանի շրջաններ արդեն մաքրվել են զինյալներից:

2.5 տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 65-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում