Միջազգային

Սիրիայում զինյալները հարձակվել են քիմիական զենքերի պահեստների վրա

2 րոպեի ընթերցում

Սիրիայում զինյալները հարձակվել են քիմիական զենքերի պահեստների վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինված խմբավորման անդամները դեկտեմբերի 24-ին հարձակվել են քիմիական զենքերի պահեստների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ավելացնելով, որ արդեն համաձայնություն կար այդ զենքերը Սիրիայից դուրս հանելու վերաբերյալ: Աղբյուրը տեղեկացրել է, որ մեծ թվով զինյալներ հարձակումն իրականացրել են 2 պահեստների վրա, նրանք փորձել են ոչնչացնել զենքերը, սակայն համապատասխան մարմինները կանխել են հարձակումը և ձախողել այն: Հայտնի է դարձել նաև, որ «Լուա ալ Իսլամ» և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումները հարձակվել են Դամասկոսի մերձակայքում գտնվող ևս մեկ պահեստի վրա: Բարեբախտաբար, կառավարական ուժերը կանխել են ականապատ մեքենայի պայթյունը, որը պայթել է նախքան պահեստի մոտ հասնելը: Պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել: Զինյալները դեռ շարունակում են փորձել հարձակում իրականացնել:

Սիրիայի իշխանությունը քննադատել է ահաբեկիչներին աջակցող երկրներին և զգուշացրել է, որ քիմիական զենքերի վերաբերյալ տեղեկությունները ահաբեկիչներին փոխանցելը չափազանց վտանգավոր է: Դամասկոսը կոչ է արել միջազգային կառույցներին վերջ դնել անպատասխանատու վերաբերմունքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում