Միջազգային

Սիրիայում աֆղանստանցի և սաուդացի տասնյակ զինյալներ են սպանվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում աֆղանստանցի և սաուդացի տասնյակ զինյալներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում աֆղանստանցի և սաուդացի տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ, ոչնչացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքեր և թաքստոցներ: Բախումները տեղի են ունեցել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա, Հարասթա, Ջոբար, Դարիա շրջաններում:

Զինյալները լուրջ կորուստներ են կրել Հոմսի շրջանում: Հուլայի շրջանի Քիսին գյուղում տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել: Զինյալների դեմ մարտերըշարունակվում են նաև Հալեպում. կենտրոնական բանտի մոտ տեղի են ունենում թեժ բախումներ:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Հալեպում և մերձակա գյուղերում դեկտեմբերի 23-ին 84 մարդ է զոհվել: Աղբյուրը տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել քաղաքը:

Երկուսուկես տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 65-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում