ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի մերձակայքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած «ԴԱԻՇ» խմբավորման անդամները դեկտեմբերի 23-ինուղևորատար ավտոբուսից 50 մարդ են առևանգել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Հալեպի մերձակայքում գտնվող Խան ալ Ասլ գյուղում: Ավտոբուսը Ջենդերս գյուղից ուղևորվում էր դեպի Դամասկոս:
Ընդդիմադիր կայքերն իրենց հերթին տեղեկացնում են, որ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Հալեպի որոշ թաղամասեր և գյուղեր: Մասնավորապես, ռմբակոծվում են Մասաքին Հանանու, Հայդարիա թաղամասերը: Սիրիայում դեկտեմբերի 22-ին 94 մարդ է զոհվել:
Երկուսուկես տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 65-ը: