Միջազգային

ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջաններ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փախստականների հարցերով զբաղվող գրասնենյակի նախաձեռնությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մարդասիրական օգնության օդանավը Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաք է հասցրել մոտ 37 տոննա բեռ, որը պետք է բաժանվի կարիքավոր սիրիացիներին: Փախստականների հարցերով զբաղվող գրասենյակի ներկայացուցիչ Մուստաֆա Հասանը պարզաբանել է, որ օգնության փաթեթների մեջ ընդգրկված են ծածկոցներ, խոհանոցային պարագաներ, երեխաների համար նախատեսված մթերքներ:

Ակնկալվում է, որ մարդասիրական օգնությունը կշարունակվի տրամադրվել մինչև դեկտեմբերի 26-ը: Իսկ մինչև այժմ 10 թռիչք է իրականացվել դեպի Սիրիայի Ղամիշլի քաղաք:

Պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում նաև Ռուսաստանը: Ռուսական մարդասիրական օգնության օդանավերը օգնության փաթեթներ են հասցնում թե Սիրիայի բնակիչներին, թե հարևան երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում