Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ մեծ հնարավորություն ունի մասնակցել մեծ մրցաշարի. Վարդան Մինասյան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականն ընդունակ է մասնակցել Եվրո-2016-ին:
«Դատեք ինքներդ, եվրոպական շրջանում կա 53 հավաքական, որից 24-ը կարող են մասնակցել եզրափակիչ փուլին։ Մենք մեր առջև միշտ էլ խնդիր ենք դրել դուրս գալ մրցաշարի եզրափակիչ փուլ` անկախ մեր հնարավորություններից կամ մրցակիցներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինասյանի խոսքերը մեջբերում է Sport-express պարբերականը:
Խոսելով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ներուժի մասին` նախկին մարզիչը փաստել է. «Առաջընթացն ակնհայտ է: Թեպետ մինչև վերջ պայքարում էինք ուղեգրերի համար, բայց չենք մեկնում: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին անգամ մեծ հնարավորություն ունի մասնակցել մեծ մրցաշարի: Ավելի լավ կլինի, եթե փետրվարի 23-ին կայանալիք Եվրո-2016-ի վիճակահանությունն ավելի բարեհաճ լինի»:
Մինասյանն անդրադարձել է նաև իր կարիերայի հետագա զարգամանը. «Պրոֆեսիոնալ աճի համար ինձ ամենօրյա աշխատանք է հարկավոր, և նման հնարավորություն ես կստանամ միայն ակումբում: Առաջարկ ունեի Ռուսաստանից, սակայն մերժեցի, և խնդիրն էլ գումարի մեջ չէր»,-ասել է նա:
Վարդան Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ պաշտոնը լքեց 2013-ի հոկտեմբերի 30-ին: Նախկին մարզիչը փաստել էր, որ ինքն ուզում է կարերան շարունակել ակումբում: