Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել սիրիական հակամարտության կողմերին դադարեցնել բախումները

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել սիրիական հակամարտության կողմերին դադարեցնել բախումները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել Սիրիայի հակամարտության կողմերին «Ժնև-2» միջազգային համաժողովին ընդառաջ դադարեցնել բախումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա նաև ավելացրել է, որ բախումներն անհրաժեշտ է դադարեցնել, քանի որ սիրիական հակամարտությունը 2013թ.-ին թեժացել է պատկերացրածից ավելի չափով: Պան Կի Մունի խոսքով` չի կարելի հանդուրժել արյունահեղության և սպանությունների ևս մեկ տարի, մեկ ամիս և անգամ մեկ օր: Ապա նա հույս է հայտնել, որ ժնևյան համաժողովը կթեթևացնի սիրիացիների ցավը, հնարավորություն կընձեռի մարդասիրական օգնություն ցուցաբերել մարդկանց, ազատ կարձակել ձերբակալվածներին, մասնավորապես, կանանց և երեխաներին:

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ավելի վաղ հայտարարել էր, որ համաժողովին մասնակցող պատվիրակության անդամների անունների որոշման գործընթացն ընթացքի մեջ է:

Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողովը կսկսվի 2014թ.-ի հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտրյո քաղաքում: Իսկ հունվարի 24-ին Ժնևում կվերսկսվեն բանակցությունները սիրիական հակամարտության կողմերի միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում