Միջազգային

Սիրիական Ադրա քաղաքում զինյալները ավելի քան 5 տասնյակ մարդ են սպանել

1 րոպեի ընթերցում

Սիրիական Ադրա քաղաքում զինյալները ավելի քան 5 տասնյակ մարդ են սպանել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Ադրա քաղաքում զինյալների կողմից իրականցված մասսայական սպանությունների զոհ է դարձել ավելի քան 50 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, շուրջ 200 բնակիչներ գերի են ընկել: Սիրիական լրատվամիջոցների տեղեկացմամբ` «Ջաբհա ան Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորման անդամները չեն խնայել ոչ կանանց, ոչ երեխաներին:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական բանակին հաջողվել է վերականգնել քաղաքի նկատմամբ հսկողությունը:

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ավելի քան 1000 անդամներ դեկտեմբերի 11-ին հարձակվել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա քաղաքի վրա: Զինյալները հարձակումն իրականացրել են մառախլապատ եղանակին: Քաղաքի գլխավոր հսկիչ-անցագրային կետի վրա հսկողություն հաստատելուց հետո նրանք մտել են քաղաքի փողոցները, ապա հարձակվել ոստիկանական բաժանմունքի վրա և հսկողություն հաստատել նաև այնտեղ:

Դամասկոսից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ադրա քաղաքում բնակվում է 100 հազարից ավելի մարդ, այդ թվում` ալավիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում