Քաղաքականություն

Դավութօղլուն հայտարարել է, որ կժամանի Երևան

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուն հայտարարել է, որ կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hyurriet-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո իրենք որոշում են կայացրել, որ պետք է Երևանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Երեւանումդեկտեմբերի 12-ինկկայանաՍևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում