Իրաքի արտգործնախարարը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին դեկտեմբերի 3-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրաքի արտգործնախարարը ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշակոթողին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:

Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:

Իրաքը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ-ի 40-ից ավելի նահանգներ, տարբեր քաղաքներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում` Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ու Եվրախորհրդարանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ում այս տարվա ինը ամիսներին 8 միլիարդ դոլար են վերադարձրել կիբերխարդախությունների զոհերին

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասին

Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական և հումանիտար գործակցությանը վերաբերող հարցեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին․ կա 11 վիրավոր

ՀՀ ՏԿԵ նախարարը Աշխաբադում մասնակցել է համաժողովի, նաև հանդիպումներ ունեցել

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն․ լրատվամիջոց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը